Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Մոսկվայում են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար։
Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը պնդում է, թե Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներից կազմված իր խաղաղապահ զորակազմը մտցնել Անդրկովկաս՝ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է մեծ ռեսուրսներ հատկացնել ռազմական ոլորտին, քանի որ «Արևմուտքը շարունակում է զինել Հայաստանին»։
Նրա խոսքով՝ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է «իր ներդրումն ունենալ տարաձայնությունների վերացման, խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում»:
Իր ելույթի ժամանակ նա կարևորել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ հավելելով, որ դա անհրաժեշտ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման ապահովման համար։
Վերջին շաբաթներին դարձյալ քաղաքական օրակարգ է վերադարձել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը ադրբեջանական թեզ է և Ադրբեջանի արևմտյան շրջանները անխոչընդոտ, այսինքն առանց ՀՀ վերահսկողության, Սյունիքի մարզի տարածքով պետք է կապի Նախիջևանի հետ։
Ֆորումի ժամանակ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց խաղաղության պայմանագրի մասին՝ վերահաստատելով իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և շարունակել աշխատել մյուս կետերը համաձայնեցնելու վրա։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն էլ փոխանցում է, որ Ալիևը դրական է վերաբերել այս առաջարկին՝ նշելով, որ դա ընդունելի է Բաքվի համար։
APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իր առաջարկները հայկական կողմին ներկայացրել է հունիսի 24-ին։